Գործնական ուղեցույց
Ապակու մաքրում և խնամք
Այս ուղեցույցը վերաբերում է museumglass.am-ի տրամադրած՝ շրջանակի մեջ արդեն տեղադրված Artglass AR 70 ապակու արտաքին մակերեսին։ Սկսեք միայն այն դեպքում, երբ ապակին անվնաս է, իսկ շրջանակը՝ կայուն։ Ապակին մի՛ հանեք շրջանակից մաքրելու համար։
Ինչ է անհրաժեշտ
Երկու պարզ բան։
- Մաքուր, փափուկ միկրոֆիբրայից կտոր՝ առանց փոշու և կոշտ մասնիկների։
- Ապակու մաքրման համար նախատեսված՝ ամոնիակ չպարունակող միջոց։
Եթե միջոցի բաղադրության հարցում վստահ չեք, նախ կապվեք մեզ հետ։
Միջոցը՝ կտորին։
Մաքրող միջոցից փոքր քանակ ցողեք կտորի վրա, ոչ թե անմիջապես ապակու։
Թույլ մի՛ տվեք, որ հեղուկը հասնի շրջանակին կամ նկարին։
Մաքրեք մեղմ շարժումներով։
Մաքրեք մեղմ, շրջանաձև շարժումներով՝ առանց ուժեղ կամ երկարատև շփելու։
Ավարտեք կտորի մաքուր, չոր հատվածով՝ նրբորեն սրբելով մակերեսը։
Առանց քերելու։
Մի՛ օգտագործեք հղկող միջոցներ, կոշտ մասնիկներ պարունակող կտորներ, քերիչներ կամ սայրեր։ Մի՛ փորձարկեք ուժեղ քիմիական միջոցներ կամ անհայտ բաղադրությամբ խառնուրդներ։
Արտադրողի մաքրման և խնամքի ուղեցույցը ↗
Artglass (անգլերեն)։ Կիրառումը՝ վերևում նկարագրված շրջանակված AR 70 ապակու համար։
Դեռ հարցեր ունե՞ք։
Կապվեք մեզ հետ ձեզ հարմար տարբերակով։